Մշակույթ

«Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը մեկ հարկի տակ կմեկտեղի Քարդիֆի հայ համայնքի ներկայացուցիչներին

3 րոպեի ընթերցում

«Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը մեկ հարկի տակ կմեկտեղի Քարդիֆի հայ համայնքի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Հովհ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը մասնակցում է Մեծ Բրիտանիայի Քարդիֆ քաղաքում սեպտեմբերի 4-15-ը առաջին անգամ անցկացվող «Համաշխարհային բեմի դիզայն» (World Stage Design) միջազգային փառատոնին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց, որ հայկական պատվիրակությունը Քարդիֆկմեկնի սեպտեմբերի 8-ին:«Ներկայացումը ցուցադրելու ենքերկու անգամ ` սեպտեմբերի 14-ի կեսօրին եւ երեկոյան: Փառատոնը կանցկացվի Քարդիֆի ամենաժամանակակից թատերական շենքերից մեկում»,- պատմեց Բաբայանը: Նրա գնահատմամբ, «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը հետաքրքիր է, յուրահատուկ եւ հասկանալի բոլորին, ինչն էլ նպաստել է նրան, որ հրավիրող կողմն ընտրի հենց այս ներկայացումը:

«Ներկայացման մեջ առկա է 21-րդ դարի դերասանի փայլուն խաղ»,- ընդգծեց թատրոնի տնօրենը: Նա նշեց, որ ի տարբերություն նախորդ մասնակցությունների, Քարդիֆում ներկայացումը չի ուղեկցվի թարգմանական սուբտիտրերով, որոնք, ըստ նրա, հանդիսատեսի ուշադրությունը շեղում ենբուն ներկայացումից:

Բաբայանն ավելացրեց, որ իրենց համար առանձնակի հաճելի է, որ կայանալիք փառատոնին ներկա են լինելու Քարդիֆի հայկական համայնքի ներկայացուցիչները, ինչի մասին նրան հայտնել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար ԱրաՄարգարյանը:«Մենք ուրախ ենք, որ ներկա կլնի նաեւ այնտեղի «թեկուզ փոքր, սակայն հայ» համայնքը, որն արդեն գնել է սեպտեմբերի 14-ի տոմսերի մի մասը»,- ավելացրեց Բաբայանը:

«Թռիչք քաղաքի վրայով» ներկայացման բեմադրիչն է Նարինե Գրիգորյանը, սցենարի հեղինակը`Անուշ Ասլիբեկյանը: Ներկայացումը մասնակցել է միջազգային փառատոնների Մոսկվայում, Քիշնեւում, Գյումրիում, այլուր:

Տիկնիկային թատրոնը իր ամառային հյուրախաղերն ավարտեց «Դզին» ներկայացմամբ, որը հաջողությամբ մասնակցել է օգոստոսի սկզբին Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված մոնոներկայացումների միջազգային փառատոնին: Նոր թատերաշրջանում թատրոնը հանդիսատեսի ուշադրությանը կներկայացնի, մասնավորապես, «Շունն ու կատուն» ներկայացումը: Բացառված չէ, որ Բուխարեստում 2012 թվականի դեկտեմբերին «Փոքրիկ իշխանը» ներկայացման հաջողությունից հետո այս տարի եւս թատրոնը մեկ այլ ներկայացմամբ նույն ժամանակահատվածում հյուրընկալվի այնտեղ:

«Արմենպրես»-ի հարցազրույցը Նարինե Գրիգորյանի հետ կարող եք կարդալ այստեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում