«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում մոտ 5 միլիոն դոլարի առքուվաճառք է կատարվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում սեպտեմբերի 5-ին կայացել է 4 միլիոն 850 հազար ԱՄՆդոլարի առք ու վաճառք` 412.79 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակման գինը կազմել է 412.50 դրամ, գործարքների քանակը՝ 18:

Նույն բորսայում սեպտեմբերի 2-ին դրամի նկատմամբ մեկ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.50, սեպտեմբերի 3-ին՝ 410 դրամ, սեպտեմբերի 4-ին՝ 412: Օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում դոլարի փոխարժեքը տատանվում էր 406 դրամի սահմաններում:

Հայերեն English