Տիգրան Աթանեսյանը պնդում է, որ Փաստաբանների պալատին հատկացված գումարներն անհետացել են

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատին տարեկան հատկացվում է 1 մլն ԱՄՆ դոլար, ինչի համար երբևէ հաշվետվություն չի ներկայացվել: Այս մասին սեպտեմբերի 4-ին հրավիրած ասուլիսում հայտնեց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը: Նա վստահեցրեց, որ այդ հանգամանքն իր համար անակնկալ էր և ինքը պալատում երբեք չէր լսել այդքան մեծ գումարների մասին: «Փաստաբանների պալատին պետության կողմից տրվող գումարները ուսումնասիրելիս հասկանալի է դառնում, որ տարեկան350 հազար ԱՄՆ դոլար օդի մեջ է մնում: 2013թ.-ին, պետական բյուջեի մասին օրենքով` Հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվել է ավելի քան 260 մլն դրամ: Գումարը տրված է «այլ նպաստներ բյուջեից» հոդվածով, իսկ դա նշանակում է, որ հանրային պաշտպանին տրվում է ոչ թե աշխատավարձ, այլ նպաստ, որը պետք է չհարկվի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Տիգրան Աթանեսյանը` հավելելով, որ տեղյակ է, որ հանրային պաշտպաններից գանձումներ են արվում:

Նա տեղեկացրեց, որ 56 հանրային պաշտպանի 250 հազար դրամի չափով աշխատավարձ տալու դեպքում անհետանում է 80 մլն դրամ: Իսկ հաշվարկները ցույց են տալիս, որ ՓՊ-ը պետբյուջեին պետք է մուծեր տարեկան 40 մլն դրամ հարկ, սակայն 2012թ.-ին այդ գումարը կազմել է 3 մլն: «Ես ՓՊ նախորդ նախագահական ընտրություններին ընտրել եմ Ռուբեն Սահակյանին, վստահել եմ նրան, սակայն երբեք չեմ պատկերացրել, որ նա նման գործունեությամբ կարող է զբաղվել: Եթե ես չդառնամ պալատի նախագահ, միևնույն է` հետամուտ եմ լինելու խնդրի լուծմանը»,- վստահեցրեց Աթանեսյանը:

ՓՊ նախագահ Գագիկ Սահակյանն էլ «Արմենպրես»-ինխոստացավ առաջիկայում հրապարակել աուդիտի եզրակացությունը, ինչը համապարփակ կպատասխանի բոլոր հարցերին:

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններըտեղի կունենան2013թ.-ի սեպտեմբերի 14-ին: Քվեարկությունը կսկսվի ժամը 09:00-ին և կավարտվի 17:00-ին: Փաստաբանների պալատում կբացվի տեղամաս, և փաստաբանները գաղտնի քվեարկություն կկատարեն: Պալատի նախագահը ընտրվում է չորս տարին մեկ:

Կա երեք առաջադրված թեկնածու, որոնցից երկուսը` Տիգրան Աթանեսյանն ու Կրոմվել Գրիգորյանն, ինքնաառաջադրվել են, իսկ Արա Զոհրաբյանին առաջադրել է ՓՊ գործող նախագահ Ռուբեն Սահակյանը: ՀՀ փաստաբանների պալատում կա արտոնագիր ունեցող 1670փաստաբան:

Հայերեն

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA