Եվրամիության ընդլայնման շրջանակներում Հայաստանի Օմբուդսմենը երկօրյա այցով կմեկնի Կիև
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, երկօրյա այցով կմեկնի Կիև՝ մասնակցելու Եվրամիության ընդլայնման շրջանակներում անցկացվող Արևելյան գործընկերության երկրների Օմբուդսմենների այս փուլի եզրափակիչ հանդիպմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ և բազմակողմ քննարկումներ Եվրամիության պաշտոնյաների, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրների մի քանի Օմբուդսմենների հետ:
Կարդացեք հոդվածը` English