Իրավունք

Աղվան Հովսեփյանը ՀՀ-ում Իտալիայի և Ղազախստանի դեսպաններին պարգևատրել է «ՀՀ դատախազության 95 տարի » հոբելյանական մեդալով

1 րոպեի ընթերցում

Աղվան Հովսեփյանը ՀՀ-ում Իտալիայի և Ղազախստանի դեսպաններին պարգևատրել է «ՀՀ դատախազության 95 տարի » հոբելյանական մեդալով

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին և Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիթովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, օգոստոսի 28-ին կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր` կարևորելով հատկապես հանցավորության դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրավապահ մարմինների համագործակցությունը` անկախ պետական սահմաններից:

ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել դեսպաններին` Իտալիայի, Ղազախստանի և Հայաստանի դատախազությունների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռնարկած քայլերի համար և պարգևատրել նրանց «ՀՀ դատախազության 95 տարի » հոբելյանական մեդալով:

«ՀՀ դատախազության 95 տարի» հոբելյանական մեդալով պարգևատրվել է 8 դիվանագետ` Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Ռումինիայի, Իտալիայի և Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանները, ինչպես նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը և իրավաբանական հարցերով խորհրդատուն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում