Յուրա Մովսիսյանը եւ Արազ Օզբիլիսը «Սպարտակ»-ի մեկնարկային կազմում են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է «Սպարտակ»-ի մեկնարկային կազմը «Ամկար»-«Սպարտակ» խաղում. Յուրա Մովսիսյանը եւ Արազ Օզբիլիսն ընդգրկված են մեկնարկային կազմում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը մարզադաշտ դուրս կբերի հետեւյալ կազմը` Սերգեյ Պեսյակով, Սերգեյ Պարշավլյուկ, Խուան Ինսուրալդե, Ժոաո Կարլոս, Դմիտրի Կոմբարով,Տինո Կոստա, Խոսե Խուրադո, Դենիս Գլուշակով, Պավել Յակովլեւ, Արաս Օզբիլիս, Յուրա Մովսիսյան:
Ռուսաստանի «Պրեմիեր լիգա»-ի 6-րդ տուրում «Սպարտակ»-ը հյուրընկալվել է Պերմի «Ամկար»-ին:
Կարդացեք հոդվածը` English