Մշակույթ

Շուշիում սեպտեմբերի 1-ին կկայանա Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերայի առաջնախաղը

1 րոպեի ընթերցում

Շուշիում սեպտեմբերի 1-ին կկայանա Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերայի առաջնախաղը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշիի ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում սեպտեմբերի մեկին տեղի կունենա Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերայի առաջնախաղը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից, ներկայացմանն իրենց մասնակցությունը կունենան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Արցախի պետական երգչախումբը, «Մռակած» պետական կամերային երգչախումբը, Արցախի պարի պետական համույթը, օպերային մեներգիչներ Հայաստանից ու Արցախից:

Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերայի բեմադրող ռեժիսորն է Ժիրայր Դադասյանը, նախագծի գեղարվեստական ղեկավարը Սարինա Ավթանդիլյանն է, դիրիժորը` Էդուարդ Թոփչյանը: Նախագիծն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ և նվիրվում Արցախի անկախության հռչակման օրվան:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում