Մասնագետը Հայաստան ներմուծվող խոզի մսի ծավալի կրճատումը կապում է տեղական արտադրության աճի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ներմուծվող խոզի մսի ծավալը 2013-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն շրջանի համեմատ նվազել է մոտ 14 տոկոսով, իսկ կենդանի խոզեր գրեթե չեն ներմուծվել (14 գլուխ)` նախորդ տարվա 2 հազար 143 գլխի դիմաց: ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2013թ.-ի առաջին կիսամյակում մեր երկիր է ներմուծվել 3939, 4 տոննա խոզի միս՝ 2012թ.-ի նույն ժամանակահատվածի 4582,8 տոննայի դիմաց: «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով խոզի մսի եւ կենդանի խոզերի ներմուծման ծավալների անկման պատճառները՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը խոսեց հանրապետությունում խոզերի գլխաքանակի աճի մասին: «2013-ի հունվարի մեկի դրությամբ նախորդ տարվա համեմատ հանրապետությունում խոզերի գլխաքանակն աճել է ավելի քան 40 հազար գլխով: Նման ցուցանիշ վերջին տարիների ընթացքում չէր եղել եւ խոզերի գլխաքանակի կտրուկ աճը հանգեցրել է տեղական խոզի մսի արտադրության ծավալների ավելացմանը, ինչի արդյունքում ընթացիկ տարում նկատվեց խոզի մսի գնանկում»,- ասաց Հովհաննիսյանը:

Վարչության պետը հիշեցրեց, որ ներկայում խոզի միսը վաճառվում է 2500-3000 դրամի սահմաններում՝ անցյալ տարվա այս շրջանի՝ 3500-4000 դրամի դիմաց: «Տեղական խոզի մսի որակական եւ համային բարձր հատկանիշները սպառողներին սպիպեցին նախընտրել տեղական խոզի միսը, քանի որ ներկրվածի համեմատությամբ գնային տարբերությունը շատ քիչ է»,- ասաց մասնագետը:

Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ մեր երկիր խոզի միս ներկրողները, տեսնելով տեղականի եւ ներկրվածի գնային փոքր տարբերությունը եւ արտադրության աճը, կրճատել են խոզի մսի ներկրման ծավալները: Մասնագետի կարծիքով՝ բոլոր նախադրյալները կան, որ 2014-ին եւս տեղական արտադրության բարձր ծավալները պահպանվեն, եթե անցանկալի իրավիճակներ չլինեն (հիվանդություններ):

2012-ին Հայաստան է ներմուծվել 3128 գլուխ կենդանի խոզ՝ 2011-ի 187 գլխի դիմաց եւ 8261,5 տոննա խոզի միս՝ 6160,8 տոննայի դիմաց: 2013-ի օգոստոսի 1-ի տվյալներով՝ հանրապետությունում խոզերի գլխաքանակը 137 հազար է:

Հակոբ Վարդանյան

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները