Հասարակական

Դամասկոսում երկու հայ է վիրավորվել` մայր եւ որդի

1 րոպեի ընթերցում

Դամասկոսում երկու հայ է վիրավորվել` մայր եւ որդի

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դամասկոսում Ալ Քասսաա թաղամասի վրա ընդդիմադիր զինյալների կողմից ուղղված տասնյակ ռումբերի պայթյուններից վիրավորվել է երկու հայ:Այս մասին«Արմենպրես»-ին հաղորդեց Դամասկոսի բնակիչ Նազարեթ Էլմաջյանը:«Վիրավորները մայր և որդի Միրնա և Նազարեթ Թորոսյաններն են, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը կայուն է»,-ասաց նա: Թաղամասումհիմնականում ապրում են քրիստոնյաները, այդ թվում, հայերը:

Նազարեթ Էլմաջյանի հաղորդմամբ`Դամասկոսի մերձակա շրջաններում քիմիական զենքի հնարավոր կիրառումից ոչ մի հայ չի տուժել: «Այն շրջաններում, որտեղ, ըստ տեղեկությունների, քիմիական զենք է կիրառվել, հայեր չեն տուժել, քանի որ այդ տարածքներում հայեր երբեք չեն ապրել»,-ասաց նա:

Օրերս լուրեր տարածվեցին, որ Դամասկոսի մերձակա Այն Թերմ, Ջուբար և Զամալք ավանները հրթիռակոծվել են «զարին» նյարդապարալիտիկ գազի կիրառմամբ, ինչի հետևանով մի քանի հարյուր զոհ կա: Սիրիական ընդդիմությունը մեղադրում է կառավարական ուժերին Դամասկոսի մերձակայքում քիմիական զենք կիրառելու մեջ, մինչդեռ պաշտոնական Դամասկոսը հերքում է մեղադրանքները՝ դրանք որակելով ապստամբների ապատեղեկատվություն:

Անի Նազարյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում