3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ շրջանային դատավորը մինչև6 տարի 4 ամիս կրճատել է առողջապահական զեղծարարությունների համար 20 տարվա ազատազրկման դատապարտված Ավետիք Մոսկովյանի պատիժը:Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով «The Florida Times-Union»-ը, իշխանություններն ազատազրկումից հետո Մոսկովյանին Հայաստան կարտաքսեն:ԱՄՆ շրջանային դատավոր Լիսա Գոդբեյ Վուդը նաև 309 հազար դոլարի տուգանք և 3 տարի փորձաշրջան է սահմանել:Ապրիլին Միացյալ Նահանգների շրջանային դատարանի գլխավորդատավոր Լիսա Գոդբեյ Վուդը Մոսկովյանին մեղավոր էր ճանաչելառողջապահության ոլորտում 1,5 մլն դոլարիշորթումներ իրականացնելու և «փողերի լվացման» մեջ:
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) պաշտոնական կայքը,46-ամյաՄոսկովյանը մեղադրվել է 2007-2008թվականներին ԱՄՆ Ջորջիա նահանգի Բրունսվիկ քաղաքում տեղակայված բժշկական սարքավորումներ մատակարարող իր ընկերության միջոցովտարաբնույթ կեղծարարություններ իրականացնելու, ԱՄՆ առողջապահական ծառայություններից շորթումներ կատարելու և փողերի լվացման մեջ:«Միլիոնավոր դոլարների շորթումներ են կատարվել առողջապահական ծառայություններ մատուցելու համար, որոնք այդպես էլ չեն իրականացվել:ՇորթարարներնԱռողջապահական ծառայությանըներկայացրել են Ալյասկայի,Կալիֆորնիայի, Նյու Յորքի եւ Օհայոյի բժիշկների և հիվանդներինույնականացման քարտեր ևանգամ մահացած մարդկանց տվյալներ` հայտարարելով, որ բժշկական սարքավորումներ են տրամադրել նրանց»,- նշվել էր ՀԴԲ հայտարարության մեջ:
Մոկսովյանը Սահակ Թումանյանի և այլոց հետ միասին Լոս Անջելեսում, Բրանսուիքում, Սավաննայում, Բուֆֆալոյում, Նյու Յորքում, Չիկագոյում, Ալբուքերքում և մի շարք այլ վայրերում հիմնած կեղծ ընկերությունների միջոցով շորթումներ է կատարել:Դատավարության ժամանակԱՄՆ Հետախուզություններիդաշնային բյուրոյի հատուկ գործակալը նշել է, որ հաջողվել է բացահայտել Մոկովյանի կողմից բացված 15 բիզնեսներ, որոնցով իրականացվել է «փողերի լվացումը»:Մոսկովյանի դատապաշպանն առաջարկել էր պատիժը կրճատել մինչև 20 ամսվա ազատազրկման, իսկ Մոսկովյանը ներում էր հայցել դատավորից` վկայակոչելով ընտանիքն ու երեխաներին. «Աղաչում եմ՝ մի կործանեք ընտանիքս: Ես երեխաներ ունեմ: Սա կազդի նրանց ապագայի վրա»:
Հանցագործության հեղինակը արդեն14 տարի բանտարկության մեջ գտնվող Արթուր Մանասերյանն է, ով տարբեր ժամանակահատվածներում շորթած 7 միլիոն դոլար գումարի փոխարենդատավոր Վուդի դատավճռովպարտադրվել է վճարել ևս1.8 միլիոն դոլար փոխհատուցում:Հանցագործության մասնակիցներիցՍահակ Թումանյանը փախուստի մեջ է: