«Մանկական բեսթսելլեր 9» «Իմ առաջին գիրքը» մանկական հանրագիտարանը շարունակում է զբաղեցնել առաջատարի դիրքը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելլեր» նախագիծը շարունակում է ներկայացնել երևանյան գրախանութներում վաճառվող մանկական ստեղծագործությունների ցանկը: Արդեն շաբաթներ շարունակ ցանկում ընդգրկված և նախորդ շաբաթ ցանկը գլխավորած «Արևիկ» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» փոքրիկ հանրագիտարանն այս շաբաթ կրկին առաջատար հորիզոնականում է: Գրքի առանձին հատորները երեխաներին սովորեցնում են ընտանի ու վայրի կենդանիների, մրգերի ու բանջարեղենների պատկերները, թվերն ու տառերը, ինչպես նաև մարմնի մասերը: Երկրորդ հորիզոնականում հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի՝ «Արևիկ» հրատարակչության «Հեքիաթներ»-ն են: Թումանյանի լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական: Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները: Թումանյանին հաջորդում են հայ մեծանուն գրող ու մանկագիր Ղազարոս Աղայանի «Հեքիաթները»: Նրա հեքիաթները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և դարձել են համաշխարհային ստեղծագործության նմուշներ: Դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն այս շաբաթ չորրորդ հորիզոնականում են: Սրանց զգալի մասը դեռ շատ վաղուց էկրանավորվել ու հայտնի է դարձել փոքրիկներին: Հինգերորդում «Արևիկ» հրատարակչության «Հայ ժողովրդական հեքիաթներ»-ն են, որին հաջորդում է շվեդ գրող, արձակագիր և սցենարիստ Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պեպին» հեքիաթը: Այն պատմում է կարմրամազ չարաճճի աղջկա արկածների մասին: Յոթերորդ հորիզոնականում «Բուկինիստ» հրատարակչության «Մաշան և արջը» հեքիաթն է: Տպագրության առաջին իսկ օրվանից ընթերցողների, հատկապես փոքրիկների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրած գիրքը միշտ ընդգրկված է եղել վարկանիշային աղյուսակում` զբաղեցնելով բարձր հորիզոնականներ: Հեքիաթի մեծաթիվ վաճառքին խթանում է ոչ միայն հետաքրքիր սյուժեն, այլ նաև գրքի մատչելի գինն ու արդիական լինելը: Հետաքրքիր է նաև գրքի ձևավորումը: «Մաշան և արջը» ռուսական ժողովրդական հեքիաթի ժամանակակից տարբերակն է: Մուլտսերիալը, որը շատ կարճ ժամանակահատվածում դարձել է փոքրիկների ամենասիրելի մուլտֆիլմը, ապահովել է նաև հեքիաթի հաջողությունն ու գրքի մեծաթիվ վաճառքը: Ցանկում առաջին անգամ ընդգրկված շվեցարիացի գրող, մանկագիր Յոհաննա Սպայրիի «Հայդի» ստեղծագործությունը «Մանկական բեսթսելլեր»-ի ութերորդ հորիզոնականում է: Գիրքը պատմում է Հայդի անունով մի որբուկի մասին, ով իր պապի և վերջինիս ժիր այծիկների հետ ապրում է Շվեյցարիայի լեռներում: Մի օր գալիս է Հայդիի մորաքույրն ու աղջկան տանում մեծ ու աղմկոտ քաղաք: Հայդիի կյանքը գլխիվայր փոխվում է, սակայն նա միշտ երազում է վերադառնալ գյուղ` լեռներում ծվարած իր տնակը` ծերունի պապիկի մոտ: Իններորդ հորիզոնականում կրկին առաջին անգամ ընդգրկված Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանը» հեքիաթն է: Սրան հաջորդում է գերմանացի մանկագիր և հեքիաթագիր Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ»-ը:Գիրքը հաճախակի ընդգրկվում է «Մանկական բեսթսելլեր»-ում. հեքիաթները սիրված են նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների կողմից:

Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0 Իմ առաջին գիրքը Արևիկ 22
2 +2

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 19
3 *

Ղազարոս Աղայան «Հեքիաթներ» Արևիկ 16
4 -1 Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» Արևիկ 13
5 -1

«Հայ ժողովրդական հեքիաթներ»

Արևիկ 11
6 *

Աստրիդ Լինդգրեն

«Երկարագուլպա Պեպին»

Զանգակ 10
7 *

«Մաշան և արջը»

Բուկինիստ 8
8 Նոր

Յոհաննա Սպայրի «Հայդի»

Զանգակ 7
9 Նոր

Հովհաննես Թումանյան «Սուտլիկ որսկանը» Զանգակ 6
10 *

Գրիմ Եղբայրներ «Հեքիաթներ»

Արևիկ 5

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են

«Մանկական բեսթսելլեր»-ը պատրաստեց Ռուզաննա Մովսիսյանը

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում