Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքար» թեմայով սեմինարին

1 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքար» թեմայով սեմինարին

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դատախազության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով 2013թ. օգոստոսի 14-ից 19-ը մեկնել է Չինաստան՝ մասնակցելու «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքար» թեմայով սեմինարին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, սեմինարը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գերագույն ժողովրդական դատախազության միջև 2012-2013թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում՝ նվիրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ փորձի փոխանակման, պրակտիկայի, պայքարի արդյունքների և արդյունավետության վերաբերյալ քննարկումներին, որի ժամանակ ելույթ են ունեցել Արմեն Դանիելյանը և պատվիրակության մյուս անդամները:

Հայաստանի Հանրապետության դատախազության պատվիրակությանն ընդունել է նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ պարոն Ցաո Ձյանմինը, որի ժամանակ քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում