Արսեն Վենգերը տպավորված չէ Հենրիխ Մխիթարյանի խաղով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը տպավորված չէ «Բորուսիա»-ի ամենաթանկ ձեռքբերումով` Հենրիխ Մխիթարյանով:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով անգլիական The Telegraph-ը, Վենգերը խոսել Դորտմունդի «Բորուսիա»-ի ամենաթանկ ձեռքբերման մասին: Նա, մասնավորապես, ասել է. «Մարդիկ խոսում են Դորտմունդի «Բորուսիա»-ի` Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելու մասին, սակայն նրանց ամենաթանկ տրանսֆերն անգամ տպավորիչ չէ»:
Դորտմունդի «Բորուսիա»-ի ամենաթանկ տրանսֆերը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանն է: Նա Դոնեցկի «Շախտյոր»-ից «Բորուսիա» տեղափոխվեց 27,5 միլիոն եվրոյի դիմաց:
Կարդացեք հոդվածը` English