Իրավունք

Գլենդեյլի ոստիկանությունը կալանավորել է հայ դայակին` երեխաներին թմրանյութ տալու կասկածանքով

2 րոպեի ընթերցում

Գլենդեյլի ոստիկանությունը կալանավորել է հայ դայակին` երեխաներին թմրանյութ տալու կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգիԼա Քրեսենթա քաղաքում կալանավորվել է երեխաների խնամքի կենտրոնի տնօրեն Ռուբինա Հարությունյանը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Glendale News-Press-ին, դեպքը տեղի է ունեցել Հարությունյանիխնամակության տակ գտնվողերկամյա աղջկա հոսպիտալացումիցհետո, ով,ինչպես պարզվել է, գտնվել է մարիխուանայի ազդեցության տակ: Իսկ հայ դայակին պատկանող«Bina's Family Child Care» հաստատությունը փակվել է:

Գլենդեյլի ոստիկանության փոխանցմամբ՝ 50-ամյա Ռուբենա Հարությունյանը կալանքի տակ է վերցվել՝ երեխաների նկատմամբ անփույթ վերաբերմունքի և նրանց առողջությունը վտանգելու կասկածանքով:

«Հաստատությունը փակվել է, երբ իշխանություններն այնտեղ առնետների արտաթորանքներ են հայտանբերել»,- ասել է Գլենդեյլի ոստիկանության աշխատակից Թոմ Լորենսը:

Ոստիկանությունն զգուշացրել է ութ ընտանիքների, որոնք իրենց երեխաներին վստահել էինՀարությունյանիի խնամքին:

Երկամյա աղջկա հետ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին: Երեկոյան, երբ ծնողները վերցրել են երեխային, նա թույլ և քնկոտ է եղել:Աղջկա վիճակը չի լավացել, ուստի, ծնողները նրան տարել են հիվանդանոց:Երեխան տեղափոխվել է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոց` բուժզննում անցնելու համար:

Բժիշկների եզրակացությունից հետո Հարությունյանի տանը խուզարկություն է կատարվել: Պարզվել է, որչեն պապհպանվել սանիտարահիգենիկ պայմանները`սանհանգույցները չեն գործել, խոհանոցում եղել են կեղտոտ ափսեների կույտեր: Նաև թմրանյութ է հայտնաբերվել:

Հարությունյանն առավելագույնը 8 երեխայի խնամքի համար լիազորագիր է ստացել 2005 թվականին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում