2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի ոստիկանությունը կրեդիտ քարտերի զանգվածային կեղծումների առնչությամբ տարվող հետաքննության շրջանակումօգոստոսի 13-ին կալանավորել է յոթ մարդու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելովGlendale News-Press-ը,Էդգար Ալավերդյանը, Կարեն Նազարյանը, Սերոբ Եգոյանը, Էդվարդ Մարտիրոսյանը, Լևոն Մկրտչյանը և Էմիլ Մորկուսը,գազ գնելու նպատակով գողացել ենկրեդիտ քարտերի տվյալները:
Գլենդեյլի ոստիկանության սերժանտ Դեն Սաթլսի հաղորդմամբ`հանցագործները, հավանաբար, քարտերի պատճենահանման սարքեր են օգտագործել զոհերի հաշիվների մասին տեղեկություններ կորզելու ևկեղծ կրեդիտ քարտեր պատրաստելու համար: Ենթադրվում է, որ նրանց գործունեության հետևանքով հասցվել է մոտ հարյուր հազարավոր դոլարների վնաս:
Օգոստոսի 13-ին ոստիկանները խուզարկումներ են անցկացրել Գլենդեյլի, Սան Ֆերնանդո հովտի, Լոս Անջելեսի և ևս վեց տարածքների բնակարաններում, որոնց արդյունքում հայտնաբերվել են ձերբակալվածների մեղավորությունն ապացուցող կրեդիտ քարտեր, տնայնագործական եղանակով պատրաստված քարտերի պատճենահանման սարքեր, համակարգչային սարքավորումներ, զենքև երկու բեռնատար, ուր գազ էր պահվել: Խուզարկությունների արդյունքում առգրավվել է 60 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումար:
Էդգար Ալավերդյանը, Կարեն Նազարյանը, Սերոբ Եգոյանը, Էդվարդ Մարտիրոսյանը, Լևոն Մկրտչյանը և Էմիլ Մորկուսը ձերբակալվել ենինքնության տվյալների գողության, կրեդիտ քարտերի տեղեկատվության յուրացման և կեղծման մեջ:
Դեռևս հետախուզման մեջ են Հրաչ Կեյոն, Վաչիկ Բաբայանը և ոմն Եզգաթյան, ովքեր խուզարկման ժամանակ տանը չեն եղել: Վաչիկ Բաբայանի տան խուզարկումների ժամանակ ոստիկանները կալանավորել են նրա կնոջը`Կարինե Բաբայանին` նրա դրամապանակումկեղծ կրեդիտ քարտեր հայտնաբերելուց հետո: