1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը իր նորամուտը կտոնի Բունդեսլիգայում արդեն գալիք հանգստյան օրերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է «Բորուսիա»-ի Twitter-ի պաշտոնական էջը: Բունդեսլիգայի իր նորամուտը Մխիթարյանը կնշի «Այնտրախտ»-ի դեմ խաղում:
Ազգային թիմի ֆուտբոլիստը վնասվածքից հետո արդեն հասցրել է մարզվել «Բորուսիա»-ի հիմնական կազմի հետ: Բունդեսլիագյի 2-րդ տուրի հանդիպումներն կկայանան գալիք հանգստյան օրերին: «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ կհյուրընկալի «Այնտրախտ»-ին օգոստոսի 18-ին:
Նա վնասվածք էր ստացել «Բորուսիա»-«Լյուցեռն» ընկերական խաղի ժամանակ: