Հայաստանի ազգային հավաքականն մարզում անցկացրեց «Քեմալ Սթաֆա» մարզադաշտում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականը առաջին մարզումն է անցկացրել Ալբանիայում:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, օգոստոսի 13-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախախաղային մարզումը Տիրանայի «Քեմալ Սթաֆա» մարզադաշտում: Նախավարժանքից հետո թիմն անցկացրեց երկկողմանի խաղ: Մարզմանը մասնակցում էին հրավիրված բոլոր ֆուտբոլիստները:

Ալբանիա-Հայաստան հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին` ժամը 22:45-ին:

Լուսանկարները` ՀՖՖ-ից

Հայերեն English