Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Հարվարդի համալսարանի Եվրասիայի անվտանգության ծրագրի ղեկավարին

1 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Հարվարդի համալսարանի Եվրասիայի անվտանգության ծրագրի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հարվարդի համալսարանի Եվրասիայի անվտանգության ծրագրի ղեկավար Սերգեյ Կանապլյովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր։ Սերգեյ Կանապլյուկը բարձր է գնահատել համալսարանի կողմից իրականացված ծրագրում Հայաստանի դատախազության ներկայացուցչի մասնակցության պատրաստվածության որակը՝ կարեւորելով համագործակցության ակտիվացումը։Հյուրը, մասնավորապես, առաջարկել է ակտիվացնել Հարվարդի համալսարանի կրթական, վերապատրաստման տարբեր ծրագրերում ՀՀ դատախազության ներկայացուցիչների ներգրավվածությունը։

Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցությունը զարգացնելու ուղիների, այդ թվում` համատեղ ծրագրերի իրականացնելու ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում