1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրոսմայստեր Լիլիթ Մկչրտյանը դարձավ Եվրոպայի անհատական առաջնության բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, առաջնության 11-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը առավելության հասավ Վալենտինա Գունինայի նկատմամբ, եւ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր` զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:
Մյուս պարտիաներում Լիլիթ Գալոյանը զիջեց Դաուլիթի Դաուլայտեին, Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղաց Ալինա Բալայանի հետ, իսկ Աննա Հայրապետյանն առավելության հասավ Իվա Վիդենովային նկատմամբ:
Մրցաշարի հաղթող դարձավ հունգար Տհանհ Տրանգ Հոանգը` 9 միավորով:
Շախմատի Եվրոպայի 14-րդ անհատական առաջնությունն անց էր կացվում Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: