Գագիկ Մինասյանն ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի հրապարակման իրավական հիմքեր չի տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐԵՄՆՊՐԵՍ։ Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի նախագծի հրապարակումն անհնար է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։ Նրա խոսքով՝ միայն ստորագրող կողմերը կարող են ծանոթ լինել դրա բովանդակությանը։ «Համաձայնագրի ընթացակարգին կարող են ծանոթ լինել միայն ստորագրողները, իսկ դրա հանրայնացումը անհնար է և Հայաստանը բացառություն լինել չի կարող»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը։

ՄինասյանըՀայաստանի տնտեսական զարգացման համար կարևորում է ասոցացման համաձայնագրի ստորագրումը, քանի որ եվրոպական ինտեգրումը եղել և մնում է մեր պետության տնտեսության զարգացման համարկարևորագույն ուղղություններից մեկը: «Մենք ստորագրում ենք Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր, որը Ասոցացման համաձայնագրի մաս է։ Այսինքն, մենք որոշակի մասով ենք համագործակցելու Եվրամիության հետ և չենք դառնալու Մաքսային միության անդամ»,- ասաց Մինասյանը։ Քաղաքական գործիչը գործընթացի կասեցման համար որևէ պայման չի տեսնում։ «Մեծ է հավանականությունը, որ նոյեմբերի վերջին կստորագրվի Ասոցացման համաձայնագիրը»,- հավելեց Մինասյանը։

Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010 թ.-ի հուլիսի 19-ին Երևանում:Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը` Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը, ուժի մեջ է մտել 1999թ.-ի հուլիսին, և դրան փոխարինելու է գալու Ասոցացման համաձայնագիրը: Դրանում արտացոլվելու են տնտեսական ինտեգրման, ազատ տեղաշարժի եւ էներգետիկայի հարցերի վերաբերյալ համագործակցության ուղենիշները: Համաձայնագիրն ունենալու է նաեւ ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցության բաղադրիչներ:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին