«Սայաթ Նովա. վերջին աղոթք» մուլտիպլիկացիոն ֆիլմի հեղինակներին շնորհվել է «Ազգային կինո» մրցանակը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակի է արժանացրել ռեժիսոր Անդրանիկ Թորոսյանի«Սայաթ Նովա. վերջին աղոթք» մուլտիպլիկացիոն կինոնկարը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղկացրեց «Հայկական կինոյի զարթոնք կինոկենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ահարոնյանը` մրցանակը տրվել է հայ մեծ բանաստեղծի կերպարը անիմացիայի տեսքով հավերժացնելու եւ մատաղ սերնդին ներկայացնելու համար:
«Սայաթ Նովա. վերջին աղոթք» մուլտֆիլմը հայ մեծ բանաստեղծի` 2012 թվականին նշված 300-ամյակին նվիրված եզակի գործերից է:
Կարդացեք հոդվածը` English