Հայաստանում տեղական ավիափոխադրող ընկերությունների մրցույթը հետաձգվել է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղական ավիափոխադրող երեք ընկերությունների ընտրության մրցույթի անցակցումը հետաձգվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Կառավարությանն առընթերքաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Նելլի Չերչինյանը: Նրա խոսքերով` ամերիկյան McKinsey & Company ընկերությունը ցանկություն է հայտնել խորհրդատվական աջակցություն տրամադրելու: «Այժմ փորձագետները Հայաստանում են և իրականացնում են ուսումնասիրություններ, որոնք կտևեն մոտ 2 ամիս` մինչ սեպտեմբերի վերջը»,-ասաց Նելլի Չերչինյանը: Ամերիկյան հայտնի ընկերության կողմից փորձ է արվելու օդային փոխադրումների լավագույն տարբերակն առաջարկել Հայաստանին, որպեսզի այն կարողանա ավելի շատ ավիաընկերություններ ներգրավել, իսկ ավիատոմսերը լինեն էժան և մրցունակ: Նելլի Չերչինյանը տեղեկացրեց, որ տեղական երեք ավիափոխադրողների տեղերի համար հայտեր չկան, միայն «Air Armenia» հայկական ավիաընկերությունն է դիմել ու ստացել թռիչքներ իրագործելու ժամանակավոր թույլտվություն:

«Air Armenia» ավիաընկերության գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանը տեղեկացրեց, որ իրենք թույլտվություն են ստացել Ռուսաստանի վեց քաղաքներ` Մոսկվա, Սոչի, Սամարա, Դոնի Ռոստով, Կրասնոդար, Սանկտ Պետերբուրգ, չվերթներ իրականացնելու, այդ ուղղությունները կսպասարկեն երկու ինքնաթիռներ: Արսեն Ավետիսյանը հավաստիացրեց, որ տեղական ավիափոխադրողի մրցույթ հայտարարվելու դեպքում իրենք անպայման կմասնակցեն:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հունիսի երկրորդ կեսին կհայտարարվի տեղական երեք ավիափոխադրողների մրցույթի մեկնարկը:ՀՀ կառավարությունը հունիսի 6-ի նիստում ընդունել էր փուլայինտարբերակով օդային փոխադրումների ազատականացմանն անցումկատարելու ռազմավարությունը, որով նախատեսվում էր ոլորտում ունենալ առնվազն 3 հայկական ավիաընկերություններ, որոնք կընտրվեն մրցութայինտարբերակով: Այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով շուկայի ազատականացման, ՀՀ ազգային անվտանգության և տնտեսության վրա ներգործելու տարբերակներում առկա դրական ևբացասական հնարավոր հետևանքները: Այսպիսով` Հայաստանի ընդունած «բաց երկնքի» քաղաքականությունը մեր երկրի տնտեսության, մրցակցության ապահովման, ծառայությունների մատուցման հարցերում կունենա դրական ազդեցություն: Միաժամանակ, պետությունը որևէ ավիաընկերության նկատմամբ հովանավորչական պարտավորություններ չի ստանձնելու: Որոշվել էր, որ օդուղիներն ավիաընկերություններին տրամադրվելու են մրցույթներով, հնարավոր է՝ նույն օդուղու վրա աշխատի նաև երկու ավիաընկերություն: Չի բացառվում, որ հայկական ավիաընկերությունները, որոնք գործունեություն են ծավալելու, առաջնային կերպով օգտվելու են սնանկության մասին հայտարարած «Արմավիա»-ի կադրային ռեզերվից: «Արմավիա»-ն չվերթներըդադարեցրել էրապրիլի 1-ից:

Պատրաստեց Անի Նազարյանը

Հայերեն English Русский

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է