Հասարակական

Սիրիայում հինգ հայի են առեւանգել

1 րոպեի ընթերցում

Սիրիայում հինգ հայի են առեւանգել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում հուլիսի 26-ին հինգ հայ տղամարդ է առեւանգվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրանք եղել են Հալեպից Երևան ուղեւորված ավտոբուսում։ Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հետ սահմանի մոտ։

Ուղեւորների թվում եղել են նաեւ կանայք, սակայն հայտնի է դարձել, որ կանանց ազատ են արձակել, իսկ տղամարդկանց գտնվելու վայրն անհայտ է։

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում արդեն երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 100 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում