Գումարների հափշտակման մեջ միմյանց մեղադրող ամերիկահայ փաստաբանները հաշտություն են կնքել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԱՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների ապահովագրական գումարների հափշտակման մեջ միմյանց մեղադրող փաստաբանները`Մարկ Կիրակոսը, ԲրայանՔափաթեքը և Վարդգես Եղիայանը,հաշտությանհամաձայնություն են կնքել: Ինչպես հաղորդում է«Արմենպրեսը»-ը` վկայակոչելով Glendale News-Press-ը,վիճող կողմերն ընդհանուր համաձայնության են եկել, որպեսզի երրորդ կողմի արբիտրը վերանայի այն բոլոր ծախսերը և բարեգործական պարգևները, որ փաստաբանները պահանջել էին ֆրանսիականAXAապահովագրական ընկերությունից:

Եղիայանի խոսքով` հաշտությունը նշանակում է, որ դատարանի կողմից վերանայվելու են ապահովագրական ֆոնդում մնացած գումարները, ինչը հետագայում կներառվի դատարանի կողմից հաստատված գործի քննության ծրագրում:«Ուրախ եմ, որ այս ամենն ավարտվեց` գոնե հայցի մասով, և որ գործընթացն այսուհետ թափանցիկ կդառնա, ինչը ես ցանկացել եմ հենց սկզբից»,-նշել է Եղիայանը` հավելելով, որ իր ակնկալիքներով վերանայման և դատարանի ներակայացման ընթացքը կտևի90 օր:

«ԲրայանՔափաթեքը և եսգոհ ենք այս լուծումից, քանզի այն թույլ կտա ավարտել հաշտության պայմանագիրը, լուծել հաշվապահական խնդիրները և հարթել փաստաբանների միջև բաց մնացած հարցերը: Այս գործումվեճը հաշտությամբ լուծելը կարևոր նշանակություն ունի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի արդարացի լուծման պայքարը շարունակելու համար», - նշել է Մարկ Կիրակոսը:

2011 թվականի մարտի 11-ին իրավաբաններ Մարկ Կիրակոսը և Բրայան Քափաթեքը դատական հայց էին ներկայացրել իրենց երբեմնի գործընկերՎարդգես Եղիայանի դեմ` պնդելով, որ վերջինս և նրա կինը` փաստաբան Ռիտա Մահտեսյանը, յուրացրել են2004 և 2005 թթ. New York Life ապահովագրական ընկերության դեմ Ցեղասպանության ժառանգների դատական գործի արդյունքում ստացվածգումարները:

Ըստ Մարկ Կիրակոսի և Բրայան Քափաթեքի` Եղիայանը և Մահտեսյանը,մոտ 1 միլիոն դոլար են փոխանցելշինծու բարեգործական հիմնադրամի` այնհամայնքային կազմակերպությունների տրամադրելու փոխարեն:Եղիազարյանն իր հերթին հայտարարել էր, թե այս մեղադրանքներն անհիմն են` Մարկ Կիրակոսին և Բրայան Քափաթեքին մեղադրելով ստացված 17 միլիոն դոլար ապահովագրական գումարներից ինչ-որ բաժին յուրացնելու մեջ:

Հայոց ցեղասպանության տարիներին հայերի մի հատվածը ապահովագրական պոլիսների տեսքով իր գումարները պահ էր տվել Ֆրանսիայում։ ՖրանսիականAXAընկերությունը ամերիկյան «Վարդգես Եղիայան» փաստաբանական գրասենյակի հետ կնքած հաշտության պայմանագրով պարտավորվել էր վճարել այդ գումարները, որն ընդհանուր առմամբ կազմում էր 17,5 միլիոն դոլար։

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա