Հասարակական

Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Երուսաղեմի Հայոց պատրիարքին

2 րոպեի ընթերցում

Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Երուսաղեմի Հայոց պատրիարքին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին որպեսԵրուսաղեմի Հայոց պատրիարք:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Սրբոց Հակոբյանց միաբանության պաշտոնական կայքը,հուլիսի 23-ին Իսրայելի ներքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հրավերովՀայոց պատրիարքը,Սևան արքեպիսկոպոս Ղարիիբյանը և Գուսան աբեղա Ալջանյանը Քնեսեթում հանդիպել են իսրայելցի խորհրդարանականների հետ:Հանդիսավոր ընդունելությունից հետո Իսրայելի արտաքին գործերի նախարարը Հայոց պատրիարքին է հանձնել պաշտոնական նամակ, որով Իսրայելի կառավարությունը ճանաչում էՆուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին` որպեսԵրուսաղեմի Հայոց պատրիարք:

2013 թվականի հունվարի 24-ինՍրբոց Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովի որոշմամբ17 կողմ ձայնով Երուսաղեմի Հայոց պատրիարք է ընտրվել պատրիարքարանի լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:Պատրիարքի ընտրությունն անց է կացվել երկու փուլով: Երուսաղեմի Հայոց պատրիարքի ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն միայն միաբանության կուսակրոն անդամները՝ երեսուներեք հոգևորական:Համաձայն Երուսաղեմի Ուխտի կանոնադրության (1882թ.)՝ պատրիարքի թեկնածու կարող են լինել Սրբոց Հակոբյանց միաբանության` երեսունհինգ տարին լրացած վարդապետներն ու եպիսկոպոսները: Հունվարի 25-ին պատրիարքարանում կանոնադրական բարեփոխումների մասին ժողով է գումարվել:Երուսաղեմի պատրիարքի աթոռը թափուր էր մնացել լուսահոգի ամենապատիվ Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի(1990-2012)վախճանից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում