Իրավունք

Քննիչները սկսել են Հրաչյա Հարությունյանի հարցաքննությունը Պոդոլսկի ավտովթարի գործով

2 րոպեի ընթերցում

Քննիչները սկսել են Հրաչյա Հարությունյանի հարցաքննությունը Պոդոլսկի  ավտովթարի գործով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի ոստիկանական բաժանմունքի քննիչը սկսել է Հրաչյա Հարությունյանի հարցաքննությունը` Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով:«Արմենպրես»-ի փոխանցմամբ`«ԻՏԱՌ - ՏԱՍՍ» լրատվական գործակալությանըՆերքին գործերի նախարարության Մոսկվայի ծառայությունից հաղորդել են, որհարցաքննությունը տեղի է ունենում «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանում:Առողջական գանգատների պատճառովՀարությունյանին ավելի վաղ այդ մեկուսարանի հիվանդանոց էին տեղափոխել:

Հուլիսի 13-ին` ժամը 13:00-ին, «Նոր Մոսկվա»-ում` Պոդոլսկ գյուղի մոտակայքում, մանրախճով բեռնված «Կամազ» մակնիշի բեռնատար մեքնենան դուրս է եկել ճանապարհից և բախվել Պոդոլսկից Կուրիլովո գնացող ЛиАЗ ավտոբուսին` այն բաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ և ավելի քան 30-ը վիրավորվել են: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք: Նրան դատարան էին տարել կանացի խալաթով:

ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանի գործով Մոսկվա է մեկնել հուլիսի 21-ին: Նա գործը քննարկելու էր Հարությունյանի փաստաբանների հետ: Այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպումներ խնդրի հետ առնչություն ունեցող մի շարք պաշտոնյանների, հայ համայնքի ներկայացուցիչների և այլ շահագրիգիռ անձանց հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում