Իրավունք

ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտը և Օդեսայի իրավաբանական ակադեմիան ստորագրել են համագործակցության հուշագիր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտը և Օդեսայի իրավաբանական ակադեմիան ստորագրել են համագործակցության հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի և «Օդեսայի իրավաբանական ակադեմիա» ազգային համալսարանի միջև Ուկրաինայի Օդեսա քաղաքում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուկրաինական կողմը ներկայացրել է «Օդեսայի իրավաբանական ակադեմիա» ազգային համալսարանի նախագահ Սերգեյ Կիվալովը, իսկ հայկական կողմը՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի տնօրեն Աշոտ Հայրապետյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում