Իրավունք

Դատախազությունը վարչապետի անունը չպարունակող կիպրոսյան փաստաթղթերն ուղարկել է ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն

2 րոպեի ընթերցում

Դատախազությունը վարչապետի անունը չպարունակող կիպրոսյան փաստաթղթերն ուղարկել է ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսում գրանցված իրավաբանական ընկերությունից ստացվել է Կիպրոսի պետական ռեգիստրին կատարված հարցման պատասխանը։ Ուղարկված փաստաթղթերում առկա չի եղել վարչապետի ստորագրությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը։ Նրա խոսքով՝ ստացված նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Վարչապետի գրասենյակից Կիպրոսում գրանցված իրավաբանական ընկերության միջոցով հարցում էր կատարվել Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրին՝ պարզելու «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության սեփականատերերի ցանկում վարչապետի անվան գոյությունը։

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ փաստաթղթերը ուղարկվել են ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն։ «Ստացված նյութերը կկցվեն գործին՝ դառնալով քննության առարկա»,-ասաց Տռուզյանը։

Լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, իբր Կիպրոսի օֆշորային գոտում բացված ընկերություններից մեկը գրանցված է վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի անունով: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 3-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն` իր անունն այս կամ այն բիզնեսի հետ կապելուփորձերին իրավական գնահատական տալուև մեղավորներին պատժելու նպատակով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում