Իրավունք

Փաստաբան Ալեքսանդր Մալցևը մանրամասներ է փոխանցում հայ վարորդի գործի ու նրա հոգեբանական վիճակի մասին

6 րոպեի ընթերցում

Փաստաբան Ալեքսանդր Մալցևը մանրամասներ է փոխանցում հայ վարորդի գործի ու նրա հոգեբանական վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ռուսաստանում խոշոր ավտովթարի պատճառ դարձած բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանն ապահովված է երկու փորձառու փաստաբանով։ Նրանք փորձում են պաշտպանությունը կառուցել այն հանգամանքի վրա, որ պետք է պատասխանատվության ենթարկվի ընկերության ղեկավարությունը, որը հանձնարարել է Հրաչյա Հարությունյանին բեռներ տեղափոխել շահագործման համար ոչ պիտանի բեռնատարով: Գործի քննության ներկա փուլի, Հրաչյա Հարությունյանի բարոյահոգեբանական վիճակի մասին «Արմենպրես»-ը զրուցեց Հարությունյանի դատապաշտպանԱլեքսանդր Մալցևի հետ:

-Խնդրում եմ մանրամասներ ներկայացնեք հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքի մասին: Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել Հրաչյա Հարությունյանի պաշտպանության հետ կապված:

-Հիմա ամենակարևորն այն կազմակերպության տիրոջըգտնելն է, ուր նա աշխատանքի է անցել, և որը նրան տրամադրել է անվտանգության չափանիշներին չհամապատասխանող փոխադրամիջոց: Մեքենան գործարկումից առաջ փորձաքննության չի ենթարկվել, ինչը կազմակերպության ղեկավարության կողմից կոպիտ օրինախախտում է: Այժմ մենք փորձում ենք պատասխանատվության կանչել կազմակերպության ղեկավարությանը, որին հիմա փնտրում ենք ոչ միայն մենք, այլև քննչական մարմինները: Մեր հիմնական պաշտպանությունը մենք կառուցելու ենք այս վարկածի վրա:

-Մյուս պաշտպան պարոն Չուբաևն իր հայտարարությունների ժամանակ նշել է, որ նոր մեղադրյալներ կարող են ի հայտ գալ: Արդյո՞ք հենց ընկերության ղեկավարությանն է ի նկատի ունեցել:

-Ես կարծում եմ, այո, դրա տակ ի նկատի է ունեցել հենց կազմակերպության ղեկավարությանը:

-Իսկ ի՞նչ շանսեր կան, որ այս վարկածը կաշխատի և Հարությունյանի մեղադրանքը կմեղմացվի:

-Կարծում եմ դեռ վաղ է դրա մասին ասելը, քանզի դեռ մեծ աշխատանք պետք է տարվի, այժմ կարևոր է գտնել մեղավորներին, ովքեր պատասխանատու են մեքենան ճանապարհ թողնելու համար:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ Հրաչյա Հարությունյանին դատարանի դահլիճ են բերել նման նվաստացնող վիճակում` կանացի խալաթով, անմիջապես կոմայից դուրս գալուց հետո:

-Կարող եմ ասել, որ իրավապահ մարմինների կողմից խախտում է թույլ տրվել. նրան բերել են գործնականում կիսամերկ` կարծես ցանկանալով նվաստացնել մարդուն, ինչի կապակցությամբ ես և իմ կոլեգա փաստաբանը համապատասխան արձագանք ենք տվել և մեր դժգոհությունը հայտնել: Անընդունելի է այն, որ նրան հիվանդանոցից բերել են այդ վիճակում` ոչ մի հագուստ չտալով: Բացի դրանից, ԶԼՄ-ները նրան ցույց տվեցին այդ տեսքով` տառացիորեն նվաստացնելով մարդուն: Բանն այն է, որ նա գտնվել է Մոսկվայի 20-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղից էլ պահակախմբի հսկողությամբ բերվել է դատարան, ուստի մենք ոչ մի կերպ չէինք կարող ազդել տեղափոխման ընթացքի վրա: Մենք նրան տեսանք դատարանի դահլիճում, երբ արդեն սկսել էր դատական գործընթացը և քննիչը միջնորդություն էր ներկայացնում կալանքը` որպես խափանման միջոց, կիրառելու վերաբերյալ:

-Իսկ հնարավոր է, որ այդ ամենը ազդել է Հարությունյանի դեպրեսիվ և անտարբեր վիճակի վրա, որի արդյունքում չի ցանկանում բողոքարկել դատարանի որոշումը:

եմ կարծում, որ դա որևէ կերպ ազդել է նրա այդ որոշման վրա: Նա հրաժարվում է ելույթ ունենալ լրագրողների առաջ, բացի դրանից, նա դեռ ուշքի չի եկել նման բարոյահոգեբանական հարվածից: Ավտովթարից հետո Հարությունյանին անմիջապես տեղափոխել են հիվանդասենյակ, ուր հեռուստացույց, ռադիո կամ տեղեկատվություն ստանալու այլ աղբյուր չկար, ուստիավտովթարի հետևանքների մասին նա իմացել էանձամբ ինձանից և մեծ սթրես է ապրել:

-Հայաստանի դեսպանատնից կապվե՞լ ենՁեզ հետև արդյոք հայակական կողմը համագործակցության պատրաստակամություն հայտնել է:

-Այո, իհարկե: Այսօր ինձ հետ կապվել են Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղարությունիցև առաջարկել են իրենց օգնությունը, իսկ երեկ Ռուսաստանում հայկական համայնքի ներկայացուցչի հետ մենք քննարկել ենք գործի մանրամասները: Կարծում եմ մենք կհամագործակցենք նրանց հետ ապագայում:

Տեղեկանք. Հուլիսի 13-ին` ժամը 13:00-ին, «Նոր Մոսկվա»-ում` Պոդոլսկ գյուղիմոտակայքում, մանրախճով բեռնված «Կամազ» մակնիշի բեռնատար մեքնենան դուրս է եկել ճանապարհից և բախվել Պոդոլսկից Կուրիլովո գնացողЛиАЗ ավտոբուսին` այն բաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է18 մարդ և ավելի քան 60-ը վիրավորվել են: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք:Նրան դատարան են տարել կանացի խալաթով: ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դիմել էՌուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին`Հրաչյա Հարությունյանի արժանապատվության և այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով:

Հարցազրույցը` Սյունե Բարսեղյանի

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր

Իրավունք

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր

Ոստիկանությունը ներկայացրել է մարզերում ուժեղացված ծառայության արդյունքները

Իրավունք

Ոստիկանությունը ներկայացրել է մարզերում ուժեղացված ծառայության արդյունքները

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վճռով հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 350 մլն դրամի գույք

Իրավունք

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վճռով հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 350 մլն դրամի գույք

ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում «Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողությունը նախապատրաստելու դեպքի նախաքննության մասին

Իրավունք

ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում «Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողությունը նախապատրաստելու դեպքի նախաքննության մասին

Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

Իրավունք

Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

Իրավունք

Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

Իրավունք

ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

19 հողամասի ապօրինի օտարմամբ պետությանը  մեծ վնաս է պատճառվել. ՊՆ նախկին պաշտոնյայի մասով նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

19 հողամասի ապօրինի օտարմամբ պետությանը մեծ վնաս է պատճառվել. ՊՆ նախկին պաշտոնյայի մասով նախաքննությունն ավարտվել է

Երիտասարդը սպանության փորձ է կատարել նախկին կնոջ և նրա քրոջ նկատմամբ․ նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

Երիտասարդը սպանության փորձ է կատարել նախկին կնոջ և նրա քրոջ նկատմամբ․ նախաքննությունն ավարտվել է

Երևանի քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում միաժամանակ ձերբակալվել է երկու հետախուզվող

Իրավունք

Երևանի քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում միաժամանակ ձերբակալվել է երկու հետախուզվող

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում