1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Միխայիլ Մարկոսովը երկու տարվա պայամանագիր է կնքել ՌԴ առաջին դիվիզիոնում հանդես եկող «Սիբիր» ակումբի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, «Սիբիր»-ի մարզական տնօրեն Լև Ստրելկովը նշել է, որ Մարկոսովի վիճակագրությունը, ով ՌԴ առաջին դիվիզիոնի առաջնությունում «Ուֆա»-ի կազմում դարձել էր 9 գոլի հեղինակ, խոսում է ամեն ինչի մասին:
«Հարձակվող փնտրելիս մենք երկու փաստարկներ էինք դիտարկում. առաջինը` ֆուտբոլիստն ազատ գործակալ լինի, երկրորդը` մեզ պետք էր գրոհներ եզրափակող, մեկ հպումով խաղացող հարձակվող: Այդպիսի հարձակվողները Ռուսաստանում այնքան էլ շատ չեն: Համոզված եմ` Մարկոսովը «Սիբիրի» համար լավ ձեռքբերում կլինի»,- ասել է Ստրելկովը:
Մարկոսովը հանդիսանում է ՀՀ ազգային ընտրանու թեկնածու և միայն փաստաթղթային խնդիրների պատճառով է, որ դեռևս հանդես չի եկել մեր թիմում: