Մշակույթ

Հոլանդացի հանրահայտ ռեժիսոր Յոս Ստելինգին Հայաստանը ճանաչելի է դարձել Փարաջանովի միջոցով

5 րոպեի ընթերցում

Հոլանդացի հանրահայտ ռեժիսոր Յոս Ստելինգին Հայաստանը ճանաչելի է դարձել Փարաջանովի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ոգին ներկայանում է աշխարհին հանրահայտ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի արվեստի միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 11-ին հրավիրված ասուլիսում այս մասին նշեց հոլանդացի հանրահայտ ռեժիսոր Յոս Ստելինգը, ում «Աղջիկը եւ մահը» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ միջազգային կինոփառատոնի «Երեւանյան պրեմիերաներ» ծրագրում:«Նախկինում մարդիկ կինո էին գալիս ուրիշ մշակույթներին հաղորդակցվելու համար, կարեւոր է, որ ձեր հայկական ոգին ցուցադրեք մնացած աշխարհին, այնպես, ինչպես դա արեց Փարաջանովը»,- ասաց Ստելինգը, ով խոստովանեց, որ Հայաստանի մասին լսել եւ հայկական մշակույթին ծանոթացել է հենց Փարաջանովի ֆիլմերի միջոցով:Փառատոնի շրջանակում մեր երկրում հյուրընկալված ռեժիսորն անկեղծացավ, որ արդեն հասցրել է համոզվել, որ հայերը լավն են:«Դեռեւ «Զվարթնոց» օդանավակայանում այնպես ինձ զգացի, կարծես տանը գտնվեի: Հայերը լավ ժողովուրդ են, հատկապես հյուրասիրության եւ մի լավ բան արած լինելու հավակնության պատճառով»,- կարծիք հայտնեց հոլանդացի ռեժիսորը:

Անդրադառնալով կինոարտադրությանը` նա նշեց, որ ֆիլմի միջոցով ռեժիսորն իր համար խնդիր է ստեղծում եւ լուծում է այն: Նրա դիտակետից երբեք չեն վրիպում սիրո պատմությունները:«Սիրո պատմությունները պարզ են, մարդիկ ձգտում են իրար եւ ինձ հետաքրքրում է իրար ձգտողների միջեւ ընկած տարածքը: Մարդիկ, կարելի է ասել, ցանկանում են միմյանց կողքին լինել, տենչում են. ինչ-որ բան գլխիդ մեջ կարծես «չխկում» է եւ քո տենչանքի առարկան, հատկապես, երբ երկար ժամանակ չես տեսնում, գնալով ավելի է գեղեցկանում քո աչքում, հիվադության պես մի բան է»,- նշեց կինոռեժիսորը: Նրա գնահատմամբ` ֆիլմը տեսողական ավեստ է եւ նման է երաժշտությանը, որը բարձրագույն արվեստ է եւ կպչում է մարդու հոգուն:«Կանացի էներգետիկան հենց ֆիլմ նայելու համար է, քանի որ ֆիլմը կապված է տեսողական ասոցիացիաների հետ»,- նշեց նա` ավելացնելով, որ ֆիլմը առաջին հերթին միտված է զգացական դաշտին եւ ինտելեկտի հետ անմիջական կապ չունի:«Հենց սկսում ես մտածել, ուրեմն ինչ-որ մի բան այն չէ»,- հավելեց Ստելինգը:

Նա պատմեց, որ երկու տարի առաջ կրկին «Ոսկե ծիրան»-ի շրջանակում դասընթացներ էր ացկացրել հայ ուսանողների համար եւ նրանց աջակցել ֆիլմերի նկարահանման գործում:«Այսօր առավոտյան կնոջս ասացի` գուցե լավ գաղափար է մի 45 րոպե տեւողությամբ ֆիլմ նկարահանել այստեղ»,- ժպտալով ասաց կինոգործիչը` հավելելով, որ Հայաստանի մասին ֆիլմ նկարահանելը բացառված չէ, սակայն առաջիկայի ծրագրերին է վերաբերում:

Նա նաեւ պատմեց, որ ընթերցել եւ ընթեցում է ռուս գրականություն եւ Ալեքսանդր Պուշկինին համարում է աշխարհի լավագույն գրողներից մեկը:«Ռուսական գրականությունն ինձ գրավում է եւ սա այն է, ինչ ռուսները պետք է պահպանեն»,- ընդգծեց «Ոսկե ծիրան»-ի հյուրը, ով ասուլիսի ավարտին իր անմիջականության եւ հումորի առանձնահատուկ զգացման համար արժանացավ լրագրողների ծափահարություններին:

Ռեժիսոր Յոս Ստելինգի «Աղջիկը եւ մահը»` ռուս երիտասարդ Նիլոկայի եւ կուրտիզանուհի Էլիզի ողբերգական սիրո պատմությունը, ընդհատվում է նյութապաշտպանության, հարստության եւ մահվան սպառնալիքի պատճառով: Նիկոլայը Փարիզ մեկնելու ճանապարհին որոշում է գիշերն օթեւանել փոքրիկ հյուրանոցում, որտեղ աշխատում է Էլիզը: Հենց այստեղ էլ նա պատահաբար հանդիպում է գրավիչ աղջկան եւ միանգամից սիրահարվում:

Ֆիլմն արժանացել է հոլանդիայի «Ոսկե հորթ» կինոփառատոնի մրցանակին լավագույն օպերատորական աշխատանքի, լավագույն հնչյունային ձեւավորման համար:Ստելինգը մշակութային նվաճումների համարն իր հայրենիքում արժանացել է Հոլանդական առյուծի ուխտի ասպետի արքայական շքանշանի: 1981 թվականին հիմնել է «Հոլանդական կինոյի օրեր» փառատոնը եւ մինչեւ 1991 թվականը եղել է փառատոնի տնօրենը:Նրա ֆիլմացանկում ընդգրկած ֆիլմերից են «Աճպարարը», «Առեւտրի սրահը», «Դուշկան», «Այցը», «Թռչող հոլանդացին», «Ոչ ինքնաթիռ, ոչ գնացք»:

Փրկարարներն իրականացրել են պատուհանի ապակու ապամոնտաժման աշխատանքներ

Պատահար

Փրկարարներն իրականացրել են պատուհանի ապակու ապամոնտաժման աշխատանքներ

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Հայաստան

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Գյումրիում մեկնարկել է Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 23-րդ անհատական առաջնությունը

Սպորտ

Գյումրիում մեկնարկել է Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 23-րդ անհատական առաջնությունը

Վերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերը

Երևան

Վերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերը

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Արտաքին քաղաքականություն

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

«Փարաջանով-100» խորագիրը կրող ցուցահանդեսը Գյումրիում կգործի մինչև սեպտեմբեր

Մշակույթ

«Փարաջանով-100» խորագիրը կրող ցուցահանդեսը Գյումրիում կգործի մինչև սեպտեմբեր

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի առիթով մատուցված պատարագին

Հայոց ցեղասպանություն

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի առիթով մատուցված պատարագին

Երևան-Սևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենայի բախման հետևանքով կա մեկ զոհ և երեք վիրավոր

Պատահար

Երևան-Սևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենայի բախման հետևանքով կա մեկ զոհ և երեք վիրավոր

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Մշակույթ

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

Տուրիզմ

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում