Դավթաշենում բացվել է «Դելֆին» մանկապատանեկան լողի մարզադպրոց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դավթաշեն վարչական շրջանում հուլիսի 9-ինբացվել է«Դելֆին» մանկապատանեկան լողի մարզադպրոցը: Լողավազանըորպես այդպիսինգործում է 2007 թվականից, սակայն 3-7 տարեկան փոքրիկների առանձնացված խմբի համար հատուկ պայմանները նոր են ստեղծվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Դավթաշենի թաղապետարանից, մարզադպրոցի հանդիսավոր բացմանը ներկաէգտնվելվարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը և կտրելժապավենը: Բաղդասարյանը շնորհավորել էնախաձեռնության հեղինակներին և կարևորելհատկապես երեխաների համար ստեղծված հնարավորությունները, որը լավ հիմք է ստեղծում հասարակության մեջ առողջ ապրելակերպի գաղափարը արմատավորելու համար։ Մարզադպրոցի տնօրեն Ալեքսան Սամսոնյանընշեց, որ իրենք մինչ օրս ունեցել են բազում նվաճումներ և հաջողություններ:«Մեր սաները, մասնակցելով համապատասխան տարիքային խմբերի մրցումներին,դարձել են գավաթակիրներ և մրցանակակիրներ: Այսօրվա մանկական նոր լողավազանի բացման առիթն ու կարևորությունն այն է, որ մեր սաները կարողանան մարզվել հանգիստ ու հարմարավետ պայմաններում: Այն կսպասարկի ոչ միայն Դավթաշենի բնակիչներին, այլ նաև այլ վարչական շրջաններին»,- նշել էՍամսոնյանը:
Մարզադպրոցում կդասավանդվի բուժական լող: