Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն ամենաթանկն է «Բորուսիա»-ի պատմության մեջ և 4-րդը Բունդեսլիգայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը Դորտմունդի «Բորուսիա»-ի պատմության մեջ ամենաթանկ գործարքն է:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Bild-ը, «Բորուսիա»-ի ամենթանկ տրանսֆերը մինչ այդ եղել է 2001 թվականին «Պարմա»-ից բրազիլացի Մարսիո Ամորոզոյի տեղափոխությունը՝ 25 մլն դոլարի դիմաց: Գերմանական ակումբն ու ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը նշում են, որ Մխիթարյանի համար վճարվել է 25 մլն եվրո, սակայն այս գիշեր Դոնեցկի «Շախտյոր»-ը պաշտոնապես հայտարարեց, որ հայազգի կիսապաշտպանի համար ստացվել է 27,5 մլն եվրո, ինչը Մխիթարյանին դարձնում է «Բորուսիա»-ի պատմության ամենաթանկ տրանֆերը:

Մխիթարյանի տրանսֆերը գերմանական Բունդեսլիգայի պատմության ընթացքում 4-րդ ամենաթանկ գործարքն է: Ամենաթանկ բոլոր տարնսֆերների հեղինակը Մյունխեսնի «Բավարիա»-ն է: Մյունխենյան ակումբը նախորդ տարի 40 մլն եվրոյով գնել է «Ատլետիկ»-ի կիսապաշտպան Խավի Մարտինեսին, այս տարի 37 մլն եվրոյով Մարիո Գյոթցեին՝ «Բորուսիա»-ից, և 2009 թ. 30 մլն եվրոյով Մարիո Գոմեսին՝ «Շտուտգարտ»-ից:

Միաժամանակ, նաև Հենրիխ Մխիթարյանի տրանֆերի արդյունքում Դոնեցկի «Շախտյոր»-ն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստների վաճառքից ստացած ամենաեկամտաբեր ակումբների շարքում երկրորդն է:

Ըստ transfermarkt.de-ի՝ «Շախտյոր»-ը վաստակել են 67.5 միլիոն եվրո՝ այդ արդյունքով զիջելով միայն «Պորտու»-ին, ով ստացել է 70 մլն եվրոյի եկամուտ։ Դոնեցկյան ակումբը Ֆերնանդինյոյին «Մանչեսթեր սիթի» վաճառելով ստացել է 40 մլն, իսկ Մխիթարյանի տրանսֆերից՝ 27,5 մլն եվրո:

Հայերեն English

Բուլղարիայի վարչապետը չափազանց մեծ դեֆիցիտի վերաբերյալ Եվրահանձնաժողովի կարծիքը բնորոշել է որպես «կոշտ քննադատություն». BTA

Դավիթ Թադևոսյանը SpaceX-ի և Starlink-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տեխնոլոգիական և տիեզերական ոլորտների զարգացման հնարավորությունները

Ուկրաինայի շուրջ բանակցություններին եվրոպացիների մասնակցության վերաբերյալ որոշում չկա. Ուշակով

ՀՀ գլխավոր դատախազն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները

Գերմանիայի բանակի պատմության մեջ առաջին ԱԹՍ գունդը կզինվի ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռներով. Politico

ՍԱՏՄ-ն հերքում է վարակված խոզերի՝ Հայաստան ներմուծման մասին տեղեկությունները

Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում. Լավրով

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 25/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 25/11/26

Ֆոն դեր Լայենը նշել է մի քանի նախապայման, որոնք ցույց կտան Մոսկվայի տրամադրվածությունը բանակցություններին