Իրավունք

Աղվան Հովսեփյանը հրավիրվել է Չինաստան

2 րոպեի ընթերցում

Աղվան Հովսեփյանը հրավիրվել է Չինաստան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Չեն Լյանֆուի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունից, զրուցակիցները քննարկել են երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցությունը զարգացնելու հեռանկարներին վերաբերող հարցեր։

ՉԺՀ գլխավոր դատախազի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի դատախազության միջազգային հեղինակությունը եւ հավաստել Հայաստանի դատախազության հետ համագործակցությունը ավելի զարգացնելու իրենց պատրաստակամությունը։

Պարոն Չեն Լյանֆուն ՀՀ գլխավոր դատախազին է փոխանցել ՉԺՀ գլխավոր դատախազի հրավերը՝ այցելել Չինաստան։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքային կարգով քննարկել այցելության մանրամասները՝ նախանշելով փոխգործակցությունը զարգացնելու նոր ուղիներ։

ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար՝ արձանագրելով, որ ձեւավորված բարիդրացիական հարաբերությունները կնպաստեն հատկապես անդրազգային հանցավորության դեմ պայքարում փորձի փոխանակմանը։

ՉԺՀ դատախազության պատվիրակությունը Հայաստան էր ժամանել ՀՀ գլխավոր դատախազի հրավերով՝ մասնակցելու ՀՀ դատախազության կազմավորման 95-ամյակին նվիրված միջոցառումներին։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում