Սպորտ

Մխիթարյանը առաջիկա երեք օրերին կմիանա «Լիվերպուլ»-ին

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը առաջիկա երեք օրերին կմիանա «Լիվերպուլ»-ին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջիկա երեք օրերին կդառնա «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական sports.ru կայքը, Մխիթարյանին մնացել է միայն բուժզննում անցնել եւ պայմանագիր ստորագրել:

Անգլիական «Լիվերպուլ»-ը համաձայնության է եկել Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի ձեռքբերման հարցում:Տրանսֆերի արժեքը կազմում է շուրջ 30 մլն եվրո: Ռուսական հեղինակավոր պարբերականը հայտնում է նաև, որ Մխիթարյանը ներկա դրությամբ գտնվում է Երևանում, իսկ մի քանի օր անց կմեկնի Լիվերպուլ, որտեղ կմիանա իր նոր թիմին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում