Դատախազության 95-ամյակի առթիվ շնորհավորանքներ հղեցին բարձրագույն իշխանության ներկայացուցիչները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանության ներկայացուցիչները Դատախազության գործունեության 95-ամյակի առթիվ շնորհավորական ելույթներ ունեցան կոլեգիայի հանդիսավոր նիստին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ դատախազությունը տարիներ շարունակ եղել պետության հիմքը: «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ ապրում է արդար երկրում, որ ապրում է պաշտպանված իր իրավունքներով հանդերձ եւ որ այս երկրում իր ապագան պաշտպանված կլինի»,- ասաց Նաղդալյանը՝ հավելելով, որ 95-ամյա դատախազությունն իր աշխատանքը կատարել է բարձր մակարդակով: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրամանով պարգեւներ հանձնվեցին դատախազության մի շարք աշխատակիցների:

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ իր ղեկավարած կառույցը պատրաստ է կիսել դատախազության բոլոր խնդիրները: Ոստիկանապետը հիշեցրեց մեկ տարի առաջ իր կողմից արված համագործակցության առաջարկի մասին՝ մրցակցության փոխարեն: «Ցանկությունս այն է, որ մենք այսօր սկսենք արդեն աշխատել: Աշխատանքը քրտնաջանություն է, ջանասիրություն է եւ աշխատանք, դա այն է, որ մենք միմյանց հետ կիսում ենք մեր բոլոր խնդիրները»,- ասաց Գասպարյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարեւորեց ներքին անվտանգության ու օրինականության ապահովման առումով դատախազության գործունեությունը: Պաշտպանության նախարարը խոսեց արցախյան գոյամարտում դատախազության ներկայացուցիչների ներդրման մասին: «Համոզված ենք, որ այսուհետ նույնպես դատախազությունը, պահպանելով 95 տարիների ավանդները, շարունակելու է կանգած մնալ մեր պետականության ամրապնդման եւ իրավական համակարգի զարգացման դիրքերում»,- ասաց Օհանյանը: ՀՀ պաշտպանության նախարարը գերատեսչական մեդալներով պարգեւատրեց դատախազության մի շարք աշխատակիցների:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խոսեց միջազգային կառույցների կողմից կառույցի աշխատանքներում արձանագրված առաջընթացի մասինարատավոր երեւույթների դեմ պայքարում: «Անառարկելի է, որ դատախազությունը Սահմանադրությամբ եւ օրենքով իրեն վերապահված լիազորություններն ու իր առջեւ դրված խնդիրները կարող է հաջողությամբ իրականացնել միայն այն դեպքում, երբ ունի բանիմաց, սկզբունքային, գործունյա ու անկաշառ դատախազներ»,- ասաց Հովսեփյանը՝ կարեւորելով թերությունների վերացման ուղղությամբ նպատակաուղղված ջանքերը:

ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը խոսեց դատախազության բացառիկ դերակատարության մասին: «Ձեր կողմից իրականացվող օրինականության պահպանման վերահսկողությունից է կախված օրենքի գերակայության ապահովումը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում»,- ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենը՝ հավելելով, որ դատախազության աշխատակիցների գերակշիռ մասը դրսեւորում է մասնագիտական բարձր որակներ: ԱԱԾ տնօրենն Աղվան Հովսեփյանին արժեքավոր նվերով պարգեւատրեց:

Դատախազության գործունեության 95-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին ներկա էին Հայաստանի բարձրագույն իշխանության մի շարք ներկայացուցիչներ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա