Հայրիկյանի գործով ամբաստանյալը հայտարարեց, թե Վարդան Սեդրակյանին որպես պատվիրատու են նշել նրանից գումար շորթելու համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարած մահափորձի գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը հունիսի 20-ի դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ ինքը շատ վատ է զգում իրեն` Վարդան Սեդրակյանին ներքաշելով այս գործի մեջ: «Սամվելն ինձ դեպքից հետո ասել է, որ գումար շորթելու համար է ցանկացել նման քայլի գնալ: Սամվելն ասաց, որ որպես պատվիրատու Սեդրակյանի անունը կտանք, հետո էլ նա կօգնի, որ մեզ չձերբակալեն: Չէինք մտածում, որ տենց բան չի կարող լինել ու որ իրեն դրանով վատություն ենք անում, հակառակ դեպքում` նրա անունը չէինք տա»,-«Արմենպրես»-ի փոսխանցմամբ` ասաց Խաչատուր Պողոսյանը: Նա տեղեկացրեց նաև, որ Սամվելն իրեն ասել էր, թե Սեդրակյանից գումար կպահանջեն` սպառնալով, որ եթե չտա, կհայտարարեն, իբր ինքն է պավիրատուն:

Դատախազ Արամ Ամիրզադյանը, նկատելով զգալի հակասություններ Պողոսյանի նախաքննական 9 ցուցմունքներում և այսօրվա հնչեցրած ցուցմունքում` միջնորդություն ներկայացրեց դատարան, պահանջելով կարդալ նախաքննական ցուցմունքները: Պաշտպանական կողմը դեմ գնաց` պատճառաբանելով, որ դրանցում էական հակասություններ չկան: Սակայն դատարանը բավարարեց Ամիրզադյանի միջնորդությունը` հաստատելով, որ հնչեցրած ցուցմունքներն, իսկապես, զգալիորեն տարբեր են:

Մինչ այդ ամբաստանյալ Պողոսյանը նշել էր, որՍամվելին վաղուց է ճանաչում, միասին են մեծացել: «Մի օր Սամվելն ինձ ասաց, որ մի գործ կա անելու. մարդ պետք է վախեցնենք, սակայն չասեց` ով է պատվիրել և ինչու: Միայն ասաց, որ հետո կասի: Մի քանի օր հետո ասաց, որ այդ գործը պետք է անենք, ու այդ մարդը Պարույր Հայրիկյանն է»,- դատարանիայսօրվա նիստում ավելի վազ պատմել էր Պողոսյանը:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ տեղի ունեցած մահափորձի գործով դատական նիստերի ժամանակ դատարանը լսեց վկաներին և տուժող Պարույր Հայրիկյանին: Ցուցմունք են տվել նաև Հայրիկյանի ընտանիքի անդամները, հարևաններն ու մեղադրյալների հարազատները:Հունիսի 17-ին դատական հերթական նիստի ժամանակ ցուցմունք տվեց նաև ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը:

Հայերեն English

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին