Տնտեսություն

Գյուղնախարարը վստահեցնում է, որ Հայաստանում այս տարի ծիրանի բերքը չի զիջի 2012-ի ծավալներին

2 րոպեի ընթերցում

Գյուղնախարարը վստահեցնում է, որ Հայաստանում այս տարի ծիրանի բերքը չի զիջի 2012-ի ծավալներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարի ծիրանի առատ բերք է սպասվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Ես այս պահին չեմ կարող հստակ կանխատեսումներ անել, սակայն հանրապետությունում բերքի ծավալներից ելնելով կարող եմ ասել, որ այս տարվա ծիրանի բերքը չի զիջելու անցած տարվան»,- ասաց նա: Նախորդ տարին ծիրանի համար շատ լավ տարի էր:

Գյուղնախարարն ընդգծեց, որ մի քանի օր առաջ եղել է Արարատի մարզում, որտեղ ծիրանիբավական լավ բերք կա: «Նույնիսկ մի քանի համայնքներում գյուղացիներն իրենք էին վստահեցնում, որ անցած տարվա համեմատ ծիրանի կրկնակի բերք կա»,- ասաց նա:

Նրա խոսքով` հանրապետության մի շարք մարզերում տեղի ունեցած կարկտահարության վնասներն այս տարվա ծիրանի բերքի ծավալների վրա էականորեն չեն ազդել:

2012թ-ին Հայաստանում ծիրանի բերքի ծավալները կազմել են մոտ 40 հազար տոննա: Ծիրանի լավ բերք Հայաստանում եղել է 2009թ-ին և կազմել է մոտ 90 հազար տոննա: Ըստ գյուղնախարարության տվյալների՝ 2010թ.-ին բերքը կրճատվել է 30-40%-ով գարնանային ցրտահարությունների և կարկուտի պատճառով:

2013թ հունիսի կեսին Հայաստանում մեկնարկել է ծիրանի բերքահավաքը։ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարականով ծիրանի մթերումը պետք է կազմակերպվի 500 դրամով։

«Սպայկա» ընկերությունը մեկ շաբաթում արդեն հասցրել է արտահանել 3000 տոննա ծիրան, ինչը գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում