1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը որոշում կայացրեց հունիսի 18-ի նիստն անցկացնել առանց ընդմիջման մինչև ժամը 18:00-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ նիստում նման առաջարկով հանդես եկավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` հաշվի առնելով հագեցած օրակարգը և քննարկվելիք հարցերի կարևորությունը:
Ազգային ժողովն ընդունեց Գալուստ Սահակյանի առաջարկը:
Ազգային ժողովի հունիսի 18-ի նիստում ավարտվեց ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ.-ի հաշվետվության քննարկումը: Այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ներկայացնում է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: