Քաղաքականություն

ՀՀ-ն չի ցանկանում հակադրել Եվրասիական ինտեգրացիոն գործընթացները ԵՄ ծրագրերին. Տիգրան Սարգսյան

2 րոպեի ընթերցում

 ՀՀ-ն չի ցանկանում հակադրել Եվրասիական ինտեգրացիոն գործընթացները ԵՄ ծրագրերին. Տիգրան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը չի ցանկանում հակադրել Եվրասիական ինտեգրացիոն գործընթացները Եվրոպական Միության հետ իրականացվող ծրագրերին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Այս քաղաքական հայտարարությունը մենք մշտապես արել ենք, եւ ուրախ ենք, որ մեր ռուս գործընկերները նույնպես նմանատիպ դիրքորոշում ունեն, քանի որ նրանք էլ ասում են, որ դրանք ոչ թե իրարամերժ, այլ միմյանց փոխլրացնող ծրագրեր են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նա:

ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը շարունակում է աշխատանքներն իր երկու գործընկերների՝ Եվրազեսի հանձնաժողովի եւ Եվրոպական Միության հետ: «Մենք երկու կողմերի հետ էլ ունենք երկխոսություն, ինչի շնորհիվ մենք քայլ առ քայլ գնում ենք առաջ»,-ասել է կառավարության ղեկավարը՝ նշելով, որ եթե կնճռոտ հարցեր են առաջանում, սկսվում են բանակցություններ դրանք շտկելու համար: «Սա է մեր ռազմավարությունը, եւ մենք փորձելու ենք ամեն ինչ անել այս համադրությունը պահելու համար»,-ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Հայաստանն արտաքին քաղաքականության ոլորտում շարունակում է բազմավեկտոր քաղաքականությունը՝ խորացնելով հարաբերություններն ու համագործակցությունը տարբեր կառույցների հետ: Չնայած շատ է խոսվում այն մասին, որ ինտեգրման գործընթացներում Հայաստանը երկընտրանքի առջեւ կկանգնի, Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ այդ հարցում Հայաստանի առջեւ ընտրություն կատարելու պահանջ չի դրվել եւ չի դրվելու:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում