ԱԺ արտահերթ նստաշրջանը մեկնարկեց Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումների քննարկմամբ. Ուղիղ միացում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում հունիսի 17-ին մեկնարկեց արտահերթ նստաշրջանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նստաշրջանը գումարվել է ՀՀ կառավարության առաջարկով մի շարք նախագծերի քննարկումներ կազմակերպելու համար: Նիստին գրանցվել է 104 պատգամավոր:

Այժմ ընթանում է ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության` նախորդ նստաշրջանում չավարտվածքննարկումը:

ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, անդրադառնալով ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետությանը, շեշտեց, որ ՀՀ կառավարությունը քնննարկել և մանրամասն ուսումնասիրել է հայտնաբերված բոլոր խախտումները:

«Խնդիրներ միայն 2012 թվականին չեն արձանագրվել: Դրանք արմատացած են տասնամյակների ընթացքում: Հաշվետությամբ արձանագրված բոլոր խնդիրների մասով համապատասխան միջոցներ են ձեռնարկվել»,- ասաց Գևորգյանը` հավելելով, որ համաձայն չեն, որ տեղի է ունեցել բյուջեի միջոցների լայնածավալ փոշիացում:

Խոսելով շինարարության ոլորտում արձանագրված խնդիրներից` նախարարը շեշտեց, որ շինարարության ոլորտում արձանագրված խնդիրները պետք է ստանան իրենց լուծումները կնքված պայմանագրերի շրջանակներում:«Կնքված պայմանագրերի համաձայն` շինարարները պարտավորություն ունեն մեկ տարվա ընթացքում վերացնել բոլոր թերությունները, ինչը կատարվել և կատարվում է»,-ասաց Գևորգյանը:

Նա նաև հավելեց, որ կան առանձին ծրագրեր, որոնց ընթացքում գործադիրն ինքն է բացահայտել խնդիրներ, մասնավորապես «Գյուրիի տեխնոպարկի մասին» ծրագիրը, որն իրականացվում է փուլային եղանակով:

ԱԺ նստաշրջանի օրակարգում ներառված է 20 հարց, այդ թվում «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին»,«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին»,«Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» օրինագծեր և մի շարք այլ հարցեր:

17.06.2013

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ