ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Իսպանիա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Մարգալյոյի հրավերով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 17-ին կայցելի Մադրիդ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նույն օրը տեղի կունենան Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները։ Այցելության շրջանակներում նախատեսված են նաև նախարար Նալբանդյանի հանդիպումներն Իսպանիայի խորհրդարանում և ելույթը Մադրիդի ակումբ քաղաքագիտական կենտրոնում։