Պաշտոնական

ՀՀ Նախագահը շնորհավորել է Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին՝ ծննդյան 60-ամյակի առիթով

1 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը շնորհավորել է Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին՝ ծննդյան 60-ամյակի առիթով

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ:Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից:«Հայաստանը մեծապես արժևորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների և տարբեր բնագավառներում սերտ համագործակցության կայուն և հետևողական ամրապնդումն ու խորացումը, ինչը բխում է մեր երկրների և ժողովուրդների կենսական շահերից:

Լիահույս եմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք անձամբ քննարկելու հայ-չինական միջպետական հարաբերությունների խորացման և միջազգային ասպարեզում համագործակցության ամրապնդման հարցերը՝ դրանք մակարդակն էլ ավելի բարձրացնելու նպատակով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր աշխատանքային հաջողություններ՝ ի բարօրություն Չինաստանի բարեկամ ժողովրդի»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում