Իրավունք

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է այդ երկրի գլխավոր դատախազին

2 րոպեի ընթերցում

Վրաստանում  ՀՀ դեսպանը հանդիպել է այդ երկրի գլխավոր դատախազին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը hունիսի 14-ինհանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլիի հետ:

Դեսպան Մանուկյանն, ի նկատի ունենալով իր առաջին պաշտոնական հանդիպումը գլխավոր դատախազ Կբիլաշվիլիի հետ, շնորհավորել է նրան դատաիրավական համակարգում ստանձնած հույժ պատասխանատու պաշտոնի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները, այդ թվում նաեւ իրավապահ մարմինների համագործակցության ոլորտում, հետայսու եւս կպահպանեն ձեւավորված բարձր մակարդակը: Արչիլ Կբիլաշվիլին շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար եւ նշել, որ հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը դատաիրավական համակարգում երկկողմ հարաբերությունների կարեւոր ուղղություններից է:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից` դեսպան Մանուկյանը եւ Վրաստանի գլխավոր դատախազը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում նաեւ` երկու երկրների դատաիրավական համակարգերի հիմնախնդիրները եւ այս ոլորտում իրականացվելիք բարեփոխումների առանձնահատկությունները:

Զրուցակիցները քննարկեցին Վրաստանի իրավապահ մարմիններում Հայաստանի քաղաքացիների հետ կապված գործերի քննության ընթացքում նրանց իրավունքների պաշտպանության եւ լիարժեք իրականացման հնարավորության հարցերը:

Դեսպան Մանուկյանը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի` հուլիսի սկզբին ՀՀ դատախազության հոբելյանի առթիվ կայանալիք միջոցառումներին Վրաստանի գլխավոր դատախազի մասնակցության հրավերը:

Արչիլ Կբիլաշվիլին պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը եւ ամրապնդելու արդեն իսկ գոյություն ունեցող կապերը ՀՀ դատախազության հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում