Իրավունք

Հայ իրավաբանները կմասնակցեն երրորդ կողմի կարծիք ներկայացնելու վերաբերյալ ԵԱՀԿ-ի կողմից անցկացվող դասընթացին

2 րոպեի ընթերցում

Հայ իրավաբանները կմասնակցեն երրորդ կողմի կարծիք ներկայացնելու  վերաբերյալ ԵԱՀԿ-ի կողմից անցկացվող դասընթացին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի եւ ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ Երեւանում կանցկացվի երկօրյա դասընթաց, որտեղ քննարկվելու է երրորդ կողմի կարծիք ներկայացնելու հեռանկարները սահմանադրական և մարդու իրավունքների միաջազգային ատյաններին, ինչպես նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մամուլի ծառայությունից, դասընթացի նպատակն է ուղիներ գտնել մարդու իրավունքների կոնկրետ գործերով մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպությունների հետ համատեղ կարծիքներ մշակելու համար, ներառյալ ՄԻԵԴ-ի վճիռների կիրառման վերաբերյալ:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինն ընդգծել է փաստաբանների և իրավապաշտպանների դերը՝ երկրում մարդու իրավունքները և իրավունքի գերակայությունը խթանելու հարցում: «Այսպիսի լայն մասնակցությամբ դասընթացը նպաստում է բաց, տեղեկացված և մասնագիտական քննարկմանը, որը կարևոր է իրավաբանների հմտությունների շարունակական ամրապնդման և տեղական ու միջազգային ատյաններում իրենց արդյունավետ ներգրավման համար»:

Երկօրյա դասընթացին մասնակցելու են շուրջ 30 փաստաբաններ և իրավապաշտպաններ Հայաստանի տարբեր մարզերից: Դասընթացները կվարեն բրիտանական «Ինտեռայթս» հասարակական կազմակերպության երկու ներկայացուցիչներ և տեղական փորձագետներ: Դասընթացի մասնակիցները կուսումնասիրեն ՄԻԵԴ-ի վճիռների կիրառման և իրականացման փորձը, գործերի վերաբացման վերաբերյալ իրավական հարցերը, ՄԻԵԴ-ի բարոյական վնասի վերաբերյալ նախադեպային իրավունքը և Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեին ուղղված կարծիքների հիմնավորվածությունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում