Տնտեսություն

Գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը մոտ 2,5 տոկոս գնաճի կհանգեցնի. Արթուր Ջավադյան

1 րոպեի ընթերցում

Գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը մոտ 2,5 տոկոս գնաճի կհանգեցնի. Արթուր Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում գազի ու էլեկտրաէներգիաի թանկացումը հավելյալ մոտ 2,5 տոկոս գնաճի կհանգեցնի: Այս մասին Ազգային ժողովի հունիսի 10-ի նիստում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը` պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի այն դիտարկմանը, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն իր մեջ գնաճային ռիսկեր է պարունակում:«Մենք ուսումնասիրություն են անցկացրել, և կարծում եմ, որ դա իր հետքը կթողնի դրամավարկային քաղաքականության վրա: Մոտ 2,5 տոկոս գնաճ է լինելու, եթե նկատի ունենանք նաև կարկտահարության պատճառած վնասները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ջավադյանը:

ԿԲ նախագահը նաև նշեց, որ նման իրավիճակում պետք է կառավարության հետ վերանայեն և համակարգեն դրամավարկային քաղաքականություն վարելու նոր տարբերակները:

Հունիսի 7-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց գազի սակագինը՝ 156 դրամ 1 խմ դիմաց:Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է 8 դրամով. ցերեկային ժամերին դառնալով 38 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ գիշերային ժամերին՝ 28 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն):Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2013 թվականի հուլիսի 7-ից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում