4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը հարցարզրույց է տվել ռուսական «Ֆուտբոլ» պարբերականին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայազգի ֆուտբոլիստն այդ հարցազրույցում անդրադարձել է «Սպարտակ»-ի ձեռքբերումններին, ԱՄՆ-ում ունեցած իր հաջողություններին եւ Օբամայի հետ ունեցած իր հանդիպմանը:
-Ձեր խփած երեք գնդակները «Տերեք»-ի դարպասին ինչ-որ կերպ դարձել են «Սպարտակ»-ի երկրպագուների հույսը: Չեք դժվարանում խաղալ նման պայմաններում:
-Շատ շատերն են ինձ հիշեցնում այդ հեթ-տրիկի մասին, սակայն ես արդեն այն մոռացել եմ: Խաղի ավարտից անմիջապես հետո ես սկսեցի մտածել հաջորդ հանդիպման մասին: Ինձ համար մեծ հաճույք է, որ «Սպարտակ»-ի երկրպագուները մեծ հույսեր ունեն ինձ հետ կապված, ես նրանց համարում եմ լավագույնները: Խփած գնդակները հրաշքներ չեն, դա իմ աշխատանք է:
-Ինչ եք կարծում` «Սպարտակ»-ի անհաջողությունների հիմնական պատճառը, որն է:
-«Սպարտակ»-ի դեմ խաղացող ամեն մի թիմ նապատարստվում է կրկնակի: Այլ տեսանկյունից մեզ մոտ հիմնականում անկայուն են արդյունքները. օրինակ, մենք կարող ենք հաղթել «Անժիի»-ն, սակայն զիջել «Մորդովիա»-ին:
-Ինչի պակաս ունի «Սպարտակ»-ը, որ կարողանա բարձրանալ ավելի բարձր հորիզոնականներ:
-«Սպարտակ»-ին պակասում է կայուն խաղը: Վերջին տարիների ընթացքում թիմում եւ մարզչական շտաբում շատ փոփոխություններ են եղել: Վստահ եմ, այս կազմով հնարավոր է հաղթել:
-Ձեր հարցազրույցներն հիմնականում անգլերեն են, երբ հարցազրույց կտաք ռուսերենով:
-Դուք այդ մասին կիմանանք առաջիններից մեկը: Ես հասկանում եմ ռուսերեն, քանի որ այն «Սպարտակ»-ի աշխատանքային լեզուն է: Բայց վախ ունեմ, որ կարող եմ սխալ արտահայտվել:
-Մինչ այս ունեցած Ձեր մեծագույն նվաճումը Ամերիկայի չեմպիոնի կոչումն է: Մեդալնները ստացել եք:
-Այո, ոչ միայն մեդալններ, այլ նաեւ հատուկ չեմպիոնների համար նախատեսված մատանիներ: Չեմպիոնները դրա համար հատուկ հյուրընկալվել էին Սպիտակ տանը: Ես մի փոքր շփվեցի Օբամայի հետ եւ կասեմ, որ ապշած եմ նրա հումորի զգացումից:
-Իսկ ինչպիսինն էր Դեյվիդ Բեքհեմը:
-Նա այլ մակարդակի մարզիկ է: Իսկական պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի օրինակ: Լինելով ամենահայտնի մարդկանցից մեկն աշխարհում, շփման ժամանակ նա շատ սովորական տղա է, ով օգնում է եւ բարեգործությամբ է զբաղվում:
-Դուք կցանկանաք կրկին հանդես գալ ԱՄՆ առաջնությունում:
-Ես ունեմ նման հնարավորություն: Ցանկություն ունեմ խաղալ Եվրոպայում` հադես գալով Չեմպիոնների եւ Եվրոպայի լիգաներում:
-Ինչ տվեց Ձեզ Դանիայում անցկացրած ժամանակը:
-Հրաշալի էր այն պահը, երբ մենք դուրս էինք մնում խմբից, եւ զբաղեցնում էինք վերջին հորիզոնականը, սակայն վերջին 15 խաղերից պարտվելով միայն մեկում մենք պահպանեցինք մեր տեղը այդ խմբում: Իսկ ինձ համար մեծ փորձ էր հանդես գալը Եվրոպայում: Դանիացիները խաղում են ֆիզիկական ֆուտբոլ:
-Դուք Ձեզ հայ եք համարում, թե ամերիկացի:
-Իհարկե, ես հայ եմ: Ես կասեի այսպես. մտածում եմ հայի պես, բայց ապրում եմ ամերիկացու նման: Ես մտածում եմ հայերենով եւ ընտանիքիս անդամների հետ շփվում եմ հայերենով:
-Իսկ որ է Ձեր ամենասիրելի ուտեստը:
-Իմ սիրելի ուտեստը սպասն է, այն ապուր է: Ես այն կուտեի անգամ ամեն օր: