ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում սիրիահայերի զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից, ծրագիրն ունի երեք ուղղություն` աշխատանքի տեղավորման մասնավոր կազմակերպությունների օժանդակությամբ աշխատանք փնտրողներին աշխատանքի տեղավորման նպատակով հավաստագրի (վաուչերի) տրամադրում, մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպում եւ աշխատանքի տոնավաճառի կազմակերպում:
Ծրագրի մեկնարկը տրվել էՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև 2013թ. մայիսի 31-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում: