Իրավունք

ՀՀ արդարադատության նախարարն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

2 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ արդարադատության նախարար Ա.լեքսանդր Կոնովալովի հրավերով հունիսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք՝ Մոսկվա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունիսի 6-ին Հրայր Թովմասյանը կհանդիպի ՌԴ արդարադատության նախարարի, Գերագույն դատարանի և Գերագույն արբիտրաժային դատարանի նախագահների, Դաշնային նոտարական պալատի նախագահ Մ.Ի. Սազոնովայի, Պատիժների կատարման դաշնային ծառայության տնօրենի պաշտոնակատար Վ.Վ. Ծատուրովի, Դատական կարգադրիչների դաշնային ծառայության ղեկավար կազմի հետ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն դատական և իրավական համակարգերի բարեփոխումներին առնչվող հարցեր, կհստակեցվեն բարեփոխումների շրջանակում նախարարությունների միջև համագործակցության հիմնական ուղղությունները: Կքննարկվեն նաև միջազգային պայմանագրերի շրջանակներում ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարությունների միջև միջազգային-իրավական համագործակցության և տրամադրվող միջազգային իրավական օգնությանը վերաբերող հարցեր:

ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Արամ Օրբելյանը և Եղիշե Կիրակոսյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում