ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի 63-րդ նստաշրջանում ներկայացվել է Հայաստանի պարբերական զեկույցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի 63-րդ նստաշրջանում մայիսի 29-ին եւ 30-ին քննարկվել է Հայաստանի 3-րդ և 4-րդ պարբերական զեկույցը: Այն վերաբերել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային, ինչպես նաև Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային կիցզինվածհակամարտություններիներեխաներիմասնակցության, երեխաներիմարմնավաճառությանևմանկականպոռնոգրաֆիայիմասին կամընտիր արձանագրությունների դրույթների կատարմանը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, հայաստանյան պատվիրակության ղեկավար Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է զեկույցը` անդրադառնալով ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով և կից արձանագրություններով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին` օրենսդրական եւ պրակտիկայում արձանագրված բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ձեռնարկած և նախատեսվող քայլերին:

Զեկույցի քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է երեխայի իրավունքների պաշտպանության ռազմավարական ծրագիրը, նախորդ ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները, ինչպես նաև ՀՀ կառավարության ներկայացրած մի շարք օրենքների նախագծերը՝ ուղղված Կոնվենցիայի և երկու կամընտիր արձանագրությունների դրույթների կատարմանը:

Քննարկվել են նաև երեխաների ու հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքին, սոցիալական ապահովությանը, մինչծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում երեխայի մորը և երեխային տրամադրվող առողջապահական ծառայություններին ու անչափահասների արդարադատության ոլորտին, ինչպես նաև երեխայի մասնակցությամբ զինված ընդհարումներին, մանկավաճառության, մանկական պոռնոգրաֆիայի և մանկական մարմնավաճառության կանխմանն առնչվող հարցեր: Կոմիտեն ողջունել է ՀՀ կողմից Կոնվենցիայի և երկու կամընտիր արձանագրությունների կատարման ուղղությամբ ձեռնարկած քայլերը և հորդորել շարունակել ստանձնած պարտավորությունների կատարումը:Զեկույցի քննարկումից հետո ընդունվել են կոմիտեի եզրակացություններն ու առաջարկությունները:

Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի, ՀՀ արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալան հարցերի, Կրթության և գիտության, Պաշտպանության նախարարությունների ու ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ:

ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն 18 անկախ փորձագետներից կազմված ՄԱԿ-ի պայմանագրային մարմին է, որը 5 տարի պարբերականությամբ ներկայացվող զեկույցների միջոցով հսկում է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի և կից կամընտիր արձանագրությունների կատարման ընթացքը:

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա